Ղազախստանը պատրաստ է դեպի Հայաստան արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին, նշել է այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Երևանում վարչապետի հետ համատեղ հայտարարության ընթացքում: Տոկայևը տեղեկացրել է, որ Հայաստանին առաջարկել է իրականացնել համատեղ ներդրումային ծրագրեր, ինչը, նրա խոսքով, ակտուալ է այսօրվա դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակում։ Ղազախստանի նախագահը նաև շեշտել է, որ հարկավոր է ակտիվացնել երկու երկրի գործարար շրջանակների շփումները։ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդգծել է, որ դեռ կա Հայաստանի ու Ղազախստանի տնտեսական գործակցության չիրացված ներուժ։ Ղեկավարները անդրադարձել են նաև Հարավային Կովկասում իրավիճակին: Հայաստանի վարչապետը հիշեցրել է տևական և կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտության շուրջ մեր երկրի դիրքորոշումը:
Այցի մանրամասները՝ ռեպորտաժում: