Իսրայելը չեղարկել է հասարակական սահմանափակումները, որոնք մտցվել էին Իրանի հարձակման հետևանքով: Իսրայելի ամբողջ տարածքում որոշվել է վերականգնել կրթական հաստատությունների գործունեությունը: Երկրի հյուսիսային շրջաններում և Գազայի հատվածին մոտ գտնվող համայնքներում կրթական գործընթացը կիրականացվի սահմանափակումներով։ Չեղարկվել է նաև հազարից ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքների արգելքը։
Սահմանափակումները մտցվել էին ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը՝ Իրանի հարձակման սպառնալիքի ֆոնին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իրանը շուրջ 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի տարածք, որոնցից շատերը որսացել են հակաօդային պաշտպանության ուժերը:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: