Մերձավոր Արևելքի իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Կողմերը վերահաստատել են Գազայի հատվածում անհապաղ զինադադարի և ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի թեման նույնպես Մերձավոր Արևելքն է եղել։ Պետքարտուղարը վերահաստատել է Իսրայելի անվտանգության հանդեպ Ամերիկայի «երկաթյա» հանձնառությունը: Ֆիդանն էլ նշել է, որ Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ճիշտ ազդակներ ուղարկեն՝ կանխելու լարվածության աճը։
Միջազգային այլ նորությունները՝ տեսաշարում: