Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 15-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այդ մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական վարչությունից:
ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: