Ճեմուղիների, շատրվանների, անցուղիների կառուցում, նստարանների տեղադրում ու կանաչապատում. Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Տարածքից ապամոնտաժվել են կրպակները, սրճարանները և չգործող կարուսելները. ապօրինի կառույցների փոխարեն կլինեն հարմարավետ զրուցատաղավարներ, խաղահրապարակ և մարզահրապարակ:
Այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր: