Եվրախորհրդարանի ընտրություններում Հունգարիայի առաջատար ձախ դեմոկրատական կոալիցիայի թեկնածու Կլարա Դոբրևը կոչ է արել արտահերթ ընտրություն անցկացնել նաև Հունգարիայում՝ ելույթ ունենալով Բուդապեշտում ընդդիմության համատեղ քարոզարշավ սկսելու միջոցառմանը:
Նրա խոսքով՝ եթե հունիսի 9-ին հունգարացիների մեծամասնությունը սատարի ընդդիմությանը, այլ ոչ թե վարչապետ Վիկտոր Օրբանի պահպանողականներին, նա և իր համախոհները կսկսեն պայքարել արտահերթ ընտրության համար։
Եվրոպական սոցիալիստների կուսակցության առաջատար թեկնածու Նիկոլաս Շմիտն էլ Օրբանի կառավարությունն անվանել է անխոհեմ, անպատասխանատու և ոչ ժողովրդավարական։