Ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան ընդառաջ, Պետական եկամուտների կոմիտեի ֆուտզալի թիմը և ֆուտզալի կոնֆերենցիաների լիգայի առաջատարներից կազմված հարկ վճարողների հավաքականը անցկացրին ընկերական հանդիպում։ Խաղն ավարտվեց Կոմիտեի հաղթանակով՝ 4։2 հաշվով։
«Հաղթող թիմի ֆուտբոլիստներին շնորհվեցին հուշամեդալներ։ Կոմիտեի մարզական նախաձեռնությունը հնարավոր է վերածվի գեղեցիկ ավանդույթի»,- նշվում է ՊԵԿ հաղորդագության մեջ։