ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում կոչ կանի Անվտանգության խորհրդին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն ու պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցչությունը:
«Իր ելույթում դեսպան Էրդանը կընդգծի լրջագույն վտանգը, որը Իրանը ներկայացնում է խաղաղության և ամբողջ աշխարհում անվտանգության համար, և որ սա վերջին պահն է Իրանն ու նրա վտանգավոր հավակնությունները զսպելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելի հարցով նիստը պետք է տեղի ունենա նյույորքյան ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին):
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ի Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 ԱԹՍ և 146 հրթիռ:
Իսրայելը հայտարարել է, որ արձակված ԱԹՍ-ների և հրթիռների մեծ մասը խոցվել է:
Իրանը, իր հերթին, հայտարարել է նախանշված նպատակների խոցման մասին: