«Իրանը սահմանափակ հարձակումներ է հասցրել Իսրայելին»: Այդ մասին մի խումբ օտարերկրյա դեսպանների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Ավելի ուշ Իրանի արտգործնախարարը X-ի միկրոբլոգում գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։