Մեր երկրում Ճանապարհային պատահարների ամենամեծ պատճառներից մեկը ավտոմեքենաների մեծ քանակն է։ Վերջին տվյալներով Հայաստանում կա 950 հազար տրանսպորտային միջոց: 2023-ի վերջից ամբողջ երկրում գործող պարեկային ծառայությունը 2024-ը հայտարարել է ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելու տարի։ Որքանով դա կհաջողվի՝՝ ցույց կտա ժամանակը:
Վթարներն ու վրաերթերը կանխելը պարեկային ծառայության միակ գործառույթը չէ: Նախորդ տարի պարեկները բացահայտել են 3865 հանցագործություն, այդ թվում թմրամիջոցների ապօրինի շրջանառություն: Արդեն 4 ամիս է գործում է նաև ջրային պարեկային ծառայությունը: Այս ընթացքում բացահայտվել է ապրօրինի ձկնորսության չորս աղմկահարույց դեպք, առգրավվել է 1500 կգ սիգ:
Մանրամասները՝ ռեպորտաժում։