Եվրաջասթ գործակալության հետ Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը իրավապահների համար նոր հնարավորություն է բացում: Դատախազությունից նշում են, որ խորհրդատվությունից, իրավական բարեփոխումներից բացի, կարող են կառույցից աջակցություն ստանալ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում, արագ իրագործել քրեական վարույթներով ուղարկված հարցումները:
ԵՄ անդամ պետությունների դատախազությունների միջև գործակցությունը խթանող համաեվրոպական կառույցը՝ Եվրաջասթ գործակալությունը, հիմնադրվել է 2002-ին և վերջին երկու տարում իրականացված բանակցություններից հետո Հայաստանը հավակնում է դառնալ ցանցի անդամ: Քաղաքագետի գնահատականով՝ այս կարգի համաձայնագրերը կարևոր են իրավական պետության կայացման գործում: Ինչ կտա Հայաստանին այս փաստաթղթի ստորագրումը.
Իրինա Մկրտչյանի անդրադարձը: