ՍԵՅՖ համակարգն աշխարհում կիրառվող վստահելի գործիք է ստարտափում ներդրում անողների համար: Ընդ որում, դրա կիրառումը շահեկան է թե՛ ներդրողի, թե՛ ստարտափի համար: Այն լուծումներ է առաջարկում նույնիսկ ընկերության չկայանալու կամ սնանկանալու դեպքերում:
Շատ շուտով ՍԵՅՖ-ը կարող է կիրառելի դառնալ նաև մեր երկրում:
Հայաստանյան ընկերությունները դիմել են Ներդրումային խորհրդին ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
Դրան հաջորդել է օրենսդրական նախաձեռնությունը, և վերջերս՝ մարտի 20-ին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջին ընթեցմամբ ընդունված փոփոխությունների փաթեթով արդեն համակարգի ներդրումը սահմանվել է:
Որպեսզի այն գործի, անհրաժեշտ է, որ խորհրդարանն օրենքը ընդունի նաև 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: