Հայաստանը որդեգրել է անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացիայի քաղաքականություն: Դրա առավելությունների և անհրաժեշտության վերաբերյալ բավարար փաստարկներ կան, սակայն կա նաև 2-րդ հարցը՝ ի՞նչն է խանգարում, որ հայկական արտադրանքն արագ մուտք գործի եվրոպական շուկա և ինչպե՞ս հաղթահարել արգելքը:
Մասնագիտական գնահատականը միանշանակ է. օրենսդրական դաշտը բարենպաստ դարձնելու, անհրաժեշտ իրավական կարգավորումներ երաշխավորելու բավարար քայլեր արված են, սակայն հայկական արտադրանքի որակը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին:
Այստեղ որոշակի բարդություն է առաջացնում այն, որ ԵԱՏՄ շուկայում աշխատելու սովոր գործարարները տարիներ շարունակ ոչ թե որակ են երաշխավորել, այլ հարցերը կարգավորել են զարտուղի ճանապարհներով լեզու գտնելով:
Եվրոպական շուկաներ որակյալ ապրանք արտահանող քիչ գործարարները մատնանշում են մեկ այլ խնդիր ևս: Մեր երկրում չկան լաբորատորիաներ, որ պատշաճ վերահսկողություն անցկացնեն և հատկացնեն որակի հավաստագիր:
Հաճախ արտադրանքի նմուշներն ուղարկվում են արտերկիր՝ փորձաքննության, ինչի պատճառով ապրանքի ինքնարժեքը բարձրանում է:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: