Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։
Պաշտոնական Երևանը կոչ է անում առաջնահերթություն տալ երկխոսությանը։
«Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»,- նշում է ՀՀ արտգործնախարարությունը X-ի իր միկրոբլոգում։
Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերջին օրվա զարգացումները Լիանա Խաչատուրյանն է ներկայացնում: