Պաշտոնաթող նախագահ, նախարարներ, դատավորներ, քննիչներ, մարզպետներ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ, ԱԺ պատգամավորներ, գլխավոր դատախազներ. 2018 թվականից հետո քրեական հետապնդման է ենթարկվել 1000 նախկին ու ներկա պաշտոնյա:
Նրանց կեսը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործությունների համար, 42-ը կալանավորված է:
Գլխավոր դատախազությունից «Լուրերին» հայտնել են, որ Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 42.3 մլրդ դրամի գույքային վնաս:
Տաթև Խաչատրյանն է ամփոփել վերջին 6 տարվա աղմկահարույց քրեական գործերը: