Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իսրայելի դեմ իրանական կողմից գործողությունն ավարտվել է, սակայն զինված ուժերը գտնվում են մարտական բարձր պատրաստականության վիճակում: Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Եթե սիոնիստական ռեժիմը պատասխանի, մեր հաջորդ գործողությունն անհամեմատ մասշտաբային կլինի:
Գործողությունը մեր կողմից ավարտվել է, սակայն զինված ուժերը բերված են մարտական բարձր պատրաստականության վիճակի և անհրաժեշտության դեպքում կմասնակցեն հնարավոր հետագա գործողություններին:
Շվեյցարիայի դեսպանության միջոցով մենք ԱՄՆ-ին հաղորդագրություն ենք փոխանցել, որ եթե նրանք մասնակցեն Իսրայելի հնարավոր հետագա գործողություններին, նրանց բազաները անվտանգ չեն լինի, և մենք դրանց դեմ նույնպես միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա: