Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ այս պահին Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։
«Երուսաղէմ, Հայկական թաղամաս:
Նոր թարմացումներ: Մենք ապահով ենք։ Զոհեր և վիրաւորներ չունենք։ Ամէն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Յարութեան Տաճար՝ աղօթքի»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանն ավարտել է Իսրայելի դեմ խոշորագույն հարձակումը՝ ի պատասխան Դամասկոսում իր հյուպատոսությանը հասցված հարվածի:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «հաջողությամբ ոչնչացրել է» Իսրայելի կողմից «օկուպացված» տարածքներում կարևոր թիրախները: