Երևանից դուրս ու միաժամանակ՝ Երևանում: Հունիսին Ակադեմիական քաղաքի հատակագիծը վերջնական տեսք կունենա: Գերմանական ընկերության փոխտնօրենը ներկայացրել է մեգանախագծի մանրամասները: 6 կլաստերներից բացի, ակադեմիական քաղաքում լինելու են մշակույթի և ժամանցի վայրեր, դասախոսների վերապատրաստման կենտրոններ, հիվանդանոց ու նաև մեծ կանաչ գոտի ու լիճ: Ամեն ինչ կարվի ուսանողական հատուկ միջավայր ու մշակույթ ներդնելու համար: Ավելին՝ կա գաղափար ակադեմիական քաղաքը կապել ոչ միայն Երևանի, այլև հարակից այլ քաղաքների հետ:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: