Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Այցի շրջանակում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:
Նախատեսված է նաև Ղազախստանի նախագահի հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: