Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հեռախոսազրույցը: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տվյալով՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Մերձավեր Արևելքում իրավիճակի վրա:
Նշվում է, որ ռուսական կողմը կրկին դատապարտել է ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ Իսրայելի իրականացրած ավիահարվածը:
«Հաստատվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։