Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Westfield Bondi Junction առևտրի կենտրոնում անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով վեց մարդ է սպանվել՝ հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ևս յոթ տուժած, այդ թվում՝ մեկ երեխա, ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում Սիդնեյի հիվանդանոցներում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ առևտրի կենտրոնում տարհանում է սկսվել՝ մի քանի մարդկանց դանակահարելու մասին հաղորդագրություններից հետո: Ականատեսները նշել են, որ շենքում նաև կրակոցներ են հնչել։
Ոստիկանության տվյալով՝ հարձակվողը սպանվել է ձերբակալման ընթացքում։