Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է հատկապես այն բանից հետո, երբ Թեհրանը խոստացել է պատասխանել Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին: Մի շարք լրատվամիջոցների տվյալով՝ Իրանը նաև զգուշացրել է Միացյալ Նահանգների վարչակազմին, որ եթե Վաշինգտոնը փորձի միջամտել Իրան-Իսրայել հնարավոր առճակատմանը, ապա տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերը թիրախում կհայտնվեն:
ԱՄՆ նախագահն իր հերթին, կոչ է արել Թեհրանին ձեռնպահ մնալ Իսրայելի վրա հարձակումից, միաժամանակ չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում:
«Միացյալ Նահանգները աջակցում է Իսրայելին, մենք կօգնենք նրան պաշտպանվել, Իրանը չի հաջողի»,- նախազգուշացրել է Ջո Բայդենը։
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Իրանից բխող սպառնալիքի ֆոնին Վաշինգտոնն այժմ վերանայում է տարածաշրջանում ամերիկյան ուժերի տեղակայումը և ուշադիր հետևում զարգացումներին:
Washington Post-ի տվյալով էլ՝ Պենտագոնը լրացուցիչ ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք:
Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում: