Դատախազական համակարգում բարեփոխումներն ընթանում են ամբողջ թափով: Վերջին երկու տարում համակարգից հեռացվել է 90 դատախազ:
Փոխարենը դատախազությունը համալրվել է ավելի քան 200 երիտասարդ մասնագետով: Սակայն բարեփոխումները դեռևս չեն թեթևացրել դատախազների ծանրաբեռնվածությունը:
Այսօրվա դրությամբ, դատախազական հսկողություն է իրականացվում մոտ 145 հազար քրեական վարույթի նկատմամբ: