Ապրիլի 12-ին` ժամը 22:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 260 հասցեի մոտակայքում բախվել են Toyota (վարորդ՝ Վ. Հ.), VAZ (վարորդ՝ Ա. Թ.) և Opel (վարորդ՝ Վ. Վ.) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են Toyota մակնիշի ավտոմեքենան, փակել VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։