«Հայրենյաց բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները հայտնաբերել են մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ (ք․ Երևան, Նուբարաշեն):
Մասնավորապես՝
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, գործիքները և պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում.
- արտադրական շինության հատակը և պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և հեշտորեն ախտահանվող նյութերից, ապահովված չեն եղել առաստաղից կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
- արտադրական շինության ներսի դռները պտրաստված չեն եղել չներծծվող նյութից, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, բացակայել են համազգեստի համար կախիչները, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանները՝ տաք և սառը ջրով, ձեռքերը չորացնելու սարքավորումները.
- արտադրական շինությունում, որտեղ իրականացվում էր սննդամթերքի արտադրություն, հատակի, պատերի, առաստաղները կամ դրանց բացակայության դեպքում տանիքների ներքին մակերևույթները պատրաստված չէին չներծծվող, անջրանցիկ, լվացվող նյութերից.
- արտադրական շինության ներսում առկա դռները և պատուհանները, պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից.
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։