Ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածից հետո և դրան արձագանքելու՝ Թեհրանի խոստման ֆոնին պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, թե առաջիկայում Իրանի և Իսրայելի միջև հնարավոր են լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ստեղծված իրավիճակի ֆոնին՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ՑԱՀԱԼ-ը շարունակում է գործողությունները Գազայում, բայց միաժամանակ պատրաստվում է տարբեր սցենարների նաև այլ շրջաններում:
«Եթե մեզ վնասեն, մենք էլ ի պատասխան կվնասենք»,- նախազգուշացրել է Բենիամին Նեթանյահուն:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է անհրաժեշտության դեպքում վճռական աջակցություն ցուցաբերել Իսրայելին: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունն էլ հայտարարել է՝ եթե ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտեր Դամասկոսում Իսրայելի հարձակումը և պատժեր մեղավորներին, Թեհրանը, գուցե, ստիպված չլիներ պատժել հրեական կողմին:
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: