Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կրտսեր որդին` հակակոռուպցիոն գործով մեղադրյալ Արտյոմ Խաչատրյանը, հնարավորություն կունենա ըստ անհրաժեշտության բացակայել երկրից` փոխարենը որպես գրավ վճարելով 100 միլիոն դրամ: Նա և հորեղբոր որդին, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղադրվում են փողերի լվացման համար: Մեղադրողը դատարանին միջնորդել է, որպեսզի Արտյոմ և Արամ Խաչատրյաններից հօգուտ պետության բռնագանձվի մոտ 2.3 միլիարդ դրամ:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: