Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններում թեկնածու, Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախկին նախարար Խալեդ ալ-Էնանիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի:
Վկայակոչելով Հայաստանի և Եգիպտոսի միջև վերջին շրջանի բարձրաստիճան այցերն և քննարկումները՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ նախագծերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև բազմակողմ հարթակներում, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։
Երկուստեք ընդգծվել են երկու ժողովուրդներին կապող ամուր քաղաքակրթական և մշակութային կապերը։