ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում իրավիճակը, ինչպես նաև տեղեկությունը, որ Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածից պատճառով Իրանի և Իսրայելի միջև կարող են լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալվել:
«Վաշինգտոնը փորձում է զսպել և մեղմել տարածաշրջանում էսկալացիայի վտանգը: Բայդենն էլ ասել է, որ մենք աջակցում ենք Իսրայելի անվտանգությանը»,- նշել է Միլլերը: Նա տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել օտարերկրյա գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ, շփվել ԵՄ դաշնակիցների հետ:
«Բլինքենը նշել է՝ բոլորը պետք է Իրանին կոչ անեն՝ չգնալ էսկալացիայի, որովհետև դա չի բխում ո՛չ Թեհրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ ամբողջ աշխարհի շահերից»,- հայտնել է պետքարտուղարության խոսնակը:
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը երեկ հայտարարել է՝ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեր Դամասկոսում Իսրայելի հարձակումը և պատժեր մեղավորներին, Թեհրանը, գուցե, ստիպված չլիներ պատժել հրեական կողմին: Բենիամին Նեթանյահուն էլ զգուշացրել է՝ եթե Իսրայելին վնասեն, Իսրայելը ևս վնաս կհասցնի:
Մանրամասները՝ ռեպորտաժում: