«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություններ իրականացնող բաժինը ձեռք է բերել ժամանակակից նոր սարքեր և սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր է իրականացնել պայթյունատեխնիկական փորձաքննություններ՝ դեպքի վայրից վերցված նմուշներում հայտնաբերելով պայթուցիկ նյութերը՝ պարզելով այդ նյութերի նյութի համակցությունը։
«Նախկինում նման փորձաքննությունը տևել է առնվազն 2-3 օր, իսկ այժմ այն իրականացվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում։ Նորագույն սարքավորումների շնորհիվ կիրառվող մեթոդների նկատմամբ ունեն առավելագույն ճշտություն և զգայունություն։ Կենտրոնի նոր սարքավորումներից է նաև փամփուշտների, կրակման պիտանելիությունը ստուգող սարքը, որը հնարավորություն է տալիս առանց համապատասխան տրամաչափի զենքերի և փորձադաշտային պայմանների կատարել 4,5-15 մմ տրամաչափի ակոսափող զենքերի, ինչպես նաև մինչև 12 տրամաչափի ողորկափող հրազենների, փամփուշտների ստուգում։ Նախկինում նման փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ էր համապատասխան զենքերի առկայությունը, սակայն կենտրոնում դրանց ոչ բոլոր տեսակներն էին առկա»,- ասված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։