Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ Տելեգրամ ալիքներով տարածվող տեղեկատվությունը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից:
Նախարարությունը ծնողներին և ուսուցիչներին հորդորում է տուրք չտալ ապատեղեկատվությանը, անհարկի խուճապ չտարածել։
Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում զգուշացրել է, որ Տելեգրամով կեղծ տեղեկություններ են տարածվում դպրոցների վերաբերյալ, հորդորել` զերծ մնալ խուճապ տարածելուց:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը
նշել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։
Տելեգրամ ալիքներով տարածվող տեղեկատվությունը ուսումնասիրվում է իրավապահների կողմից: