2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք: Աճը շատ մեծ չէ, բայց այնուամենայնիվ, ունենք: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 12-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության քննադատությանը՝ կապված ՏՏ ոլորտում իրականացվող քաղաքականության հետ:
«Այդ արձանագրումը, որ համատարած և գլխապատառ Հայաստանից ՏՏ ոլորտի աշխատողները գնում են, իրականության հետ կապ չունի:
Չնայած մյուս կողմից էլ գիտեք, որ հանդիպում ենք ունեցել ոլորտի շատ մեծ կազմի հետ և քննարկել ենք, թե մեր քաղաքականությունների կարգաբերման ինչ սխեմա կարող ենք ներդնել, որպեսզի ՀՀ-ի ՏՏ-ի և տեխնոլոգիական ոլորտն ընդհանրապես ավելի գրավիչ լինի»,- ասաց Փաշինյանը: