Ապրիլի 11-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Սենատի խոսնակ Ռեմոնդ Գանիեի հետ։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Կողմերն ընդգծեցին միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ ուշադրություն հրավիրելով կանանց քաղաքական առավել ներգրավվածության ապահովման խնդրի վրա։
Առանձնահատուկ կարևորվեց երկկողմ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում։
Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց կրթության ոլորտի հետագա զարգացման կարևորությանը»,- ասված է Կանադայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։