«Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» փորձագիտական համաժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է Խաղաղության խաչմերուկ ծրագիրը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը ձգտում է զարգացնել հարաբերություններն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային դերակատարների հետ: Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացին: Տեսակապով միացած Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է դերակատարում ունենալ Հարավային Կովկասում կայունության հաստատման գործում:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: