Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փարատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր որոշ հայրենակիցների մտահոգությունը, ըստ որի, Հայաստանի քաղաքացի դառնալով, իրենք զրկվում են բռնի տեղահանվածի իրավունքներից:
Փոխվարչապետն ասել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից մեր հայրենակիցները քաղաքացի դառնալուց հետո մնում են Լեռնային Ղարաբաղում գույքային իրավունքի նկատմամբ պահանջատեր:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: