Օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Հայաստանից ՄԱԿ ուղարկված քարտեզների թեմային, վարչապետն ընդգծել է, որ դրանց վերաբերյալ որևէ տեղեկություն արտգործնախարարությունում չի պահպանվել: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն էլ նշել է՝ Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստանը կընդունի զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի խմբագրման առաջարկները, հակառակ դեպքում չի բացառվում, որ մեր երկիրը կարող է դիտարկել այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը: