Ֆինլանդիան դիտարկում է իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման և դաշինքի ուժերի գործողությունների տարբերակները։ Այդ մասին հայտարարել է ապրիլի 1-ին նշանակված Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յաննե Յաակկոլան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հյուսիսային երկրներում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբը պետք է տեղակայվի Ֆինլանդիայի Միկկելի քաղաքում։ Տեղեկությունը հաստատել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը։
Միաժամանակ Ալանդյան կղզիները, որոնք Ֆինլանդիայի կազմում են, կմնան չեզոք և ապառազմականացված գոտի։ Այս մասին հայտարարել է կղզիների խորհրդարանի խոսնակ Յորգեն Պետերսոնը։
«Ալանդյան կղզիների բնակիչները պաշտպանել են Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ պայմանով, որ տարածաշրջանը կշարունակի մնալ չեզոք և ապառազմականացված գոտի»,- նշել է խոսնակը։