«Freedom House» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Nations in transit 2024» զեկույցը, որում Հայաստանը հնարավոր 100-ից ստացել է 35 միավոր և դասվել «Անցումային կամ հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարքին։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, որի հետևանքով 100 000-ից ավելի էթնիկ հայեր լքեցին իրենց տունը՝ փրկելու սեփական կյանքը: «Նրանք հիմնականում բնակություն են հաստատել Հայաստանում, որի կառավարությունը փորձում է բավարարել ստեղծված հումանիտար խնդիրները, դրան զուգահեռ նաև պաշտպանում է սեփական տարածքները»,- ասված է փաստաթղթում:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: