Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախաձեռնության համահեղինակ Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ են ստացվել Կառավարությունից և պատգամավորներից, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, որոնց մի մասն ընդունվել է: Փոփոխություններ նախաձեռնել են նաև հեղինակները:
Փոխվել են նախագծի վերնագիրը, օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախաձեռնության վերաբերյալ դրական էր:
Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է nերքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Հարցը քննարկվել է ԱԺ ապրիլի 11-ի հերթական նիստում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումները: Առաջարկվող փոփոխությունները՝ այստեղ: