Խոսքը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանության մասին է: Որևէ քայլ, որը ձեռնարկվում է ՀՀ կառավարության, իշխանության, մեր կողմից, միտված է միայն դրան: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
«Հայաստանի Հանրապետությունը կա, լինելու է ուժեղ պետություն՝ ինքնիշխան տարածքային ամբողջականությամբ: Մենք ունենալու ենք հստակ գծված սահմաններ, մենք ունենալու ենք հզոր բանակ, և հիմա էլ ունենք, և մենք անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, և ամբողջ աշխարհը ճանաչում է այդ տարածքային ամբողջականությունը: Մենք հասնելու ենք նրան, որ խաղաղությամբ մեր տարածքում ունենալու ենք արժանապտիվ ապրելու և արարելու իրավունք»,- ասաց Արշակյանը: