Վրաստանին որևէ տարածք զիջելու լրագրողների հարցին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը արձագանքել է՝ տեղի է ունենալու սահմանազատման գործընթաց, որի տրամաբանությունը բոլոր հարևանների հետ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանագծի վերականգնումն է: Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Կոստանյանը նշել է, որ հայկական կողմը մարտին Ադրբեջանին է փոխանցել իր նոր առաջարկները, և այս պահին սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին: Արտգործնախարարի տեղակալը անդրադարձել է նաև այս պահին տարբեր գործընկերների հետ Հայաստանի հարաբերություններին:
«Թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ մնացած գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է իր պետական շահերն առաջ մղելու սկզբունքով: Այս տրամաբանությունը կարող է դուր գալ մեր որոշ գործընկերների, որոշ գործընկերների կարող է դուր չգալ, բայց սա այն ուղենիշն է, որը մենք ունենք»,- ասել է Կոստանյանը: