Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս/թ ապրիլի 1-5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում:
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար դրամի չափով:
Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված խստացված ստուգայցերը շարունակական են:
Իրազեկում՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` 50 000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 150 000 դրամի չափով։
Կրկնակի խախտումների դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100 000 դրամ իրավաբանական անձանց նկատմամբ` 300 000 դրամ։