Այս տարվա օգոստոսից վերանայվելու է առաջնային անպտղություն ունեցող շահառուների տարիքային շեմը. 36-ից այն բարձրացնելու ենք մինչև 40: Բացի դրանից՝ երկրորդային անպտղության մասով, սահմանամերձ բնակավայրերից բացի, կընդլայնենք նաև ամբողջ հանրապետության համար: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկման ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սա ևս կարևոր քայլ առաջ է, և մենք ամեն 6 ամիսը մեկ, գնահատելով ծրագրի արդյունքները՝ թե՛ ֆինանսական, թե՛ արդյունքները ծնված բալիկների, հղիությունների, այդ ուղղությամբ շարժվում ենք առաջ»,- ասաց նա: