Ապրիլի 11-ին` ժամը 08:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա են կախված լարեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ford մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Ս., ծնված 2003 թ․) դուրս է եկել ավտոճանապարհահատվածի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին և գովազդային վահանակի սյանը, վնասել սյունը և մալուխներ․ սյունն ընկել է հետիոտնի անցման հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Խ. Հ.-ն (ծնված 2002 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր Ժ. Հ.-ին (ծնված 2002 թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սյունը և լարերը հեռացրել անվտանգ տարածք, այնուհետև իրականացրել հերթապահություն։