Վարչապետն այսօր խորհրդարանի ամբիոնից խոսել է Հայաստանի հայեցակարգային գլխավոր ուղերձները հստակ ձևակերպելու կարևորության մասին: Ըստ երկրի ղեկավարի` 2021 -ից ի վեր խորհրադարանական բանավեճերում բախվում է հայեցակարգային, ռազմավարական երկու մոտեցում՝ պատմական ու իրական Հայաստանների բանաձևերի ներքո: «Պատմական Հայաստան» բանաձևը, վարչապետի գնահատմամբ, մի շարք երկրների հետ թշնամանքի հարատև երաշխիք է, նաև երաշխիք է, որ մենք իրական պետություն ու անկախություն չենք ունենա, որովհետև այդ բանաձևը մեզ միշտ կառաջնորդի ցեղասպանության թակարդը, որում փրկչի ու հովանավորի կարիք կունենանք, և առանց որի գոյատևել չենք կարողանա: Իսկ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում, որը ոչ ինքնիշխանության, ոչ անկախության, ոչ էլ տարածքային ամբողջականության կարիք չունի:
Վարչապետի ծավալուն ելույթի գլխավոր շեշտադրումները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: