Ուկրաինային օգնության արգելափակման պատճառով ԱՄՆ-ը սկսել է Կիևին զենք վաճառել։ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային 138 մլն դոլարի ՀՕՊ միջոցների շտապ վաճառքին։ Այդ մասին հայտնում է գերատեսչությունը։ Խոսքը Hawk Phase III հրթիռային համալիրները սպասարկող սարքավորումների մասին է, որոնք հիմնականում օգտագործվում են դրոնների դեմ պայքարի համար։
«Ուկրաինան պետք է մեծացնի ռուսական հրթիռային հարձակումներից պաշտպանվելու իր կարողությունները»,- ասվում է զեկույցում: