Եվրոպական միության քաղաքական և անվտանգության հանձնաժողովի նախագահ, քաղաքական տնօրենի տեղակալ, դեսպան Դելֆին Պրոնկը ողջունել է ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում:
«Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումից մեկ տարի անց մենք հպարտությամբ կարող ենք ասել. Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կարևոր դեր ունի տեղում՝ անվտանգության և տարածաշրջանում՝ վստահության ձևավորման համար։ Մենք կշարունակենք մեր ներգրավվածությունը՝ աջակցելու խաղաղությանն ու կայունությանը։
Կեցցե՛ն առաքելության ղեկավար Ռիտերը և իր թիմը»,- X-ի իր էջում գրել է Դելֆին Պրոնկը: