Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամության խումբը դատապարտել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծությունը։ «Հայաստանը ցուցաբերում է առավելագույն զսպվածություն և վերահաստատում հավատարմությունը բանակցային գործընթացին, և ադրբեջանական կողմի այս սադրանքները, ինչպես նաև Բաքվի ռեժիմի ապատեղեկատվության ռազմավարությունը չպետք է հանդուրժվեն միջազգային հանրության կողմից»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Ադրբեջանն ապօրինաբար օկուպացված է պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, ինչը մանրամասն փաստագրել է Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: