ԱԺ փակ նիստում ԱԳ նախարարի և փոխվարչապետի մասնակցությամբ քննարկվել էր սահմանազատման հարցը:
«Ես, երեկ օգտվելով այն հնարավորությունից, որ նիստը փակ է, և այն, ինչ կասվի իմ կողմից, հասանելի կլինի միայն Հայաստանի քաղաքական դաշտին, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմությանը, և չի հասնի այլ մայրաքաղաքներ, փորձեցի ռացիոնալ բացատրություն տալ, ռացիոնալ երկխոսություն ծավալել նրանց հետ՝ բացատրելով որ ՀՀ-ն բանակցություններում, այդ թվում՝ առաջին հերթին սահմանազատման վերաբերյալ բանակցություններում, կարող է առաջնորդվել կամ հենվել միայն լեգիտիմության հիմքերի վրա. մենք կարող ենք խոսել, պահանջել, հիմնավորել այն, ինչ որ իրավականորեն ամուր է:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ, և մեզ պետք էլ չի հիմնավորել բաներ, որոնց իրավական հիմքերը մենք չունենք: Այդ մարդիկ էլ ընդունում էին, որ, համենայնդեպս, դա իմ տպավորությունն է, որ ընդունում էին սահմանի գոյությունը, որոշ գործընկերներ նույնիսկ գիտեին՝ այդ սահմանը որտեղով է անցնում, կրկին նիստից հետո ընդդիմության հոխորտանքներն անիմաստ եմ համարում առնվազն»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին: