Արդեն 30 տարի է, ինչ Հայաստանում կան կիսով չափ անավարտ շենք-շինություններ, կառույցներ, սովետական ժամանակ դրանք կոչվում էին այգեգործական ընկերություններ: Մեծ գործարանները տալիս էին տարածքներ, և մարդիկ կառուցում էին: Դրանք այն վայրերում էին, որտեղ արդյունաբերական մեծ ձեռնարկություններ կային: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Սարգսյանին առաջարկեց տարբերակ գտնել և դրանց մի մասը հարմարեցնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակության համար:
Նախարար Մկրչտյանը նշեց, որ ՏԿԵՆ-ից, մի քանի մարզերից արդեն իսկ ստացել ենք որոշ կառույցների շենքային պայմանների վերաբերյալ տեղեկություններ, և այդ շենքային պայմանների վերափոխման արդյունքում հնարավոր կլինի դրանք դարձնել սոցիալական բնակարաններ:
«Իսկ ավելի մեծ հնարավորությունը կդիտարկենք ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված սոցիալական բնակարանային ծրագրի մասով վերջնական պատկերը հասկանալուց հետո»,- ասաց նախարարը:
Խաչատուր Սուքիասյանը հիշեցրեց, որ այգեգործական ընկերությունները երկրորդային շուկային են վերաբերում. «Մենք պետք է գեղեցկացնենք մեր երկիրը: Ինչի՞ համար դրանք պետք է ևս 30 կամ 50 տարի այդպես մնան: Եկեք ավելի լավ պայմաններ ստեղծենք»: